«ՕՏԵ» ՀՈՒՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հունաստանի հեռահաղորդակցության «ՕTE International» ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհատեր հանդիսացող հայ-հունական «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի իրեն պատկանող 90 տոկոսի վաճառքի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Bloomberg» գործակալությանը, «OTE» ընկերության նախագահ եւ գլխավոր կառավարիչ Լեֆտերիս Անտոնակոպուլոսը հայտարարել է, որ «ԱրմենՏել»-ի նկատմամբ հետաքրքրություն է դրսեւորում 2-3 կազմակերպություն: Իսկ «ՕTE»-ի փոխնախագահ Գեորգ Սկարպելիսի խոսքերով, ընկերությունը այդ հարցի առնչությամբ արդեն կապվել է Ռուսաստանի «Ռոստելեկոմ» ընկերության հետ: Աղբյուրի համաձայն, «ՕTE»-ն փորձում է պոտենցիալ ներդնողներին համոզել, որ իր հեռանալը Հարավային Կովկասից կապված է այն բանի հետ, որ նա մտադիր է դառնալ Բալկաններում գերիշխող օպերատոր: «ՕTE» ընկերությունը, որը 1998 թվականին 143 մլն դոլարով ձեռք բերեց «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը, անցյալ տարի 70 մլն դոլար է ներդրել Հայաստանի հեռահաղորդակցության ցանցի զարգացման գործում: Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, կկայանա «ԱրմենՏել»-ին հասցեագրված Հայաստանի կառավարության` լիցենզիայի պայմանների պարբերական եւ կանխամտածված խախտումների մասին մեղադրանքի գծով առաջին լսումը: Միջազգային դիտորդները նշում են, որ ամեն անգամ, երբ նախատեսվում են նման լսումներ, «ՕTE»-ն ԶԼՄ-ների միջոցով լուրեր է տարածում «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերը վաճառելու մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---