Հայաստանի տնտեսության մեջ կայունորեն աճում են ռուսական ներդրումները29 հունվարի 2008 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նախ շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ եւ նրա նախագահությամբ աշխատանքներն սկսած նոր գումարման պետական դումային մաղթել բեղմնավոր օրինաստեղծ գործունեություն եւ հաջողություններ:Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են` մեր երկրի տնտեսության մեջ կայունորեն աճում են ռուսական ներդրումները, ապրանքաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 60 տոկոսով: Ըստ նրա, երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են միջկառավարական, խորհրդարանական մակարդակներում, վերջին 15 տարիներին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել են ավելի քան 170 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք ներառում են երկկողմ փոխշահավետ համագործակցութան բոլոր ոլորտները: Երկուստեք կարեւորվել են նաեւ հաճախակի տեղի ունեցող տարբեր մակարդակի փոխայցելությունները: Բորիս Գրիզլովն ընդգծել է, որ ՌԴ խորհրդարանական ընտրություններից հետո սա արտերկիր իր առաջին այցն է, ինչը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ գործընկերության, հարաբերությունների առավել սերտացման կարեւորության մասին: Նա նշել է, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանի հետ ունեցել է տեւական եւ ամուր գործընկերային հարաբերություններ, եւ հաջողություններ է մաղթել նրան` առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ տնտեսական, տրանսպորտային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի: Վարչապետ Սերժ Սարգսյանը հյուրին ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Երկկողմ հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցներն ընդգծել են միջկուսակցական համագործակցության դերը եւս: ՌԴ պետական դումայի ղեկավարը կարեւորել է փոխգործակցության հաստատումն իր ղեկավարած «Եդինայա Ռոսիա»-ի եւ ՀՀ ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ու նրա հետ քաղաքական կոալիցիայում գտնվող ԲՀԿ-ի միջեւ, որն իր արտահայտությունն է գտել հիշյալ կուսակցությունների միջեւ այսօր ստորագրվելիք համաձայնագրերում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |