Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի իրականացման դադարեցման մասին որոշումը կարող է վերանայվել28 մարտի 2008 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, ինչպես նաեւ վերջին ամիսներին ժողովրդավարական ծրագրերի կատարման գործում առկա էական թերությունների պատճառով, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարությունը մտահոգություն է հայտնում եւ կասկածի տակ է առնում հետագա համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Իր մտահոգությունը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարությունը հայտնել է ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին ուղղված նամակում մարտի սկզբին: Անհրաժեշտ է ընդգծել, որ ժողովրդավարական ծրագրերի իրականացման հարցում կորպորացիայի ղեկավարությունը մտահոգություններ ուներ մարտի 1-ի իրադարձություններից շատ ավելի շուտ»,-ասել է Փենինգթոնը: Նրա խոսքերով, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն իրականացվում է տարբեր երկրներում ելնելով այն սկզբունքից, որ այդ երկրները նպաստելու են ժողովրդավարության եւ տնտեսության զարգացմանը: «Դադարեցնելով ծրագրի իրականացումը, կորպորացիան նպատակ ունի ոչ թե պատժել կամ սպառնալ ՀՀ կառավարությանը, այլ հորդորել իրականացնել ժողովրդավարական ծրագրեր: Մենք հայտարարում ենք, որ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ պայմանավորված կլինի նրանով, թե կվերադառնա Հայաստանը ժողովրդավարության սկզբունքներին եւ արժեքներին թե ոչ»,-ասել է Փենինգթոնը: Նրա խոսքերով, նամակում կորպորացիայի ղեկավարությունը պարզ շարադրել է, որ վերջնական որոշում ծրագրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ դեռեւս չի կայացվել: Նա հավաստիացնում է, որ եթե ՀՀ կառավարությունը դրական քայլեր ձեռնարկի, կորպորացիան կարող է վերանայել իր որոշումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |