Փաշինյան. Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանին![]() 13 ապրիլի 2018 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հանրահավաքը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը քննադատական ելույթ ունեցավ իշխող ՀՀԿ-ի և նրա ղեկավար, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Նա մեղադրել է Սարգսյանին Հայաստանի «անվտանգությունը քանդելու», սոցիալ-տնտեսական խնդիրների, մենաշնորհների և կաշառակերության մեջ: «2000 թվականին նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը ժառանգություն ստացավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Այս ընքացքում նա տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանի հետ: Նա Ադրբեջանի ժամանակից զինտեխնիկային հակադրել է 80-ականների «Կալաշնիկով» հրացաններով զինված 18-ամյա երիտասարդների անձնազոհությունը»- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը: Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |