«Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության» անդամները Բաղրամյանում են (Թարմացվող)![]() ![]() PanARMENIAN.Net - «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Ֆրանսիական հրապարակից շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք: Ոստիկանները երկաթյա արգելապատնեշներ են տեղադրել Բաղրամյան պողոտայի սկզբում, պատնեշ կազմել: 17:38 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 19:00-ին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կմեկնարկի հանրահավաքը: 17։34 ԵԼՔ դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը միացել են ցույցին: 17:30 Փաշինյանը դուրս եկավ Նաիրի Բ/Կ-ից և միացավ Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակողներին: 17:07 Փաշինյանը Նաիրի ԲԿ-ում լրագրողներին հայտնել է, որ շուտով միանալու է ցուցարարներին: Նա ասել է, որ իր աչքը վնասվել է ձայնային նռանակից, և կոչ է արել ոստիկանությանը չկիրառել այդ միջոցը ցուցարարների դեմ: նա հավելել է, որ Մարտի 1-ի զոհերից Համլետ Թադևոսյանը, ամենայն հավանականությամվ, հենց ձայնային նռնակից է զոհվել: 16:43 Տուժել է երեք ոստիկան, նրանք Նաիրի ԲԿ-ում են: 16:29 Շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է, և որ նա շուտով Բաղրամյան պողոտայում կմիանա ցուցարարներին: 16։08 Ոստիկանությունը դիմել է Փաշինյանին․ «Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը: Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»: 16:07 Նիկոլ Փաշինյանին ՆԱԻՐԻ Բ/Կ են տեղափոխել, հայտնում է aysor.am-ը: 16:05 Ցուցարարներն ու ոստիկանները կատարում են Հայաստանի հիմնը: Իրավիճակը հանդարտվել է: 16:00 Ոստիկանները ցուցադրաբար հանեցին հակագազային դիմակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գազ չկիրառել ցուցարարների նկատմամբ, իսկ ցուցարարներն էլ իրենց հերթին մի քանի քայլ պետք է նահանջեն: 15:53 Ոստիկանությունը նախազգուշացրել է ցուցարարներին, որ ցույցը ցրելու որոշում կա: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի տեղեկություններով, ոստիկանները մեկուսացրել են Նիկոլ Փաշինյանին: 15:50 Ոստիկանները հակագազային դիմակներ են հագնում: 15:43 Ոստիկանները նորից վերականգնեցին փշալարը, քաղաքացիների շրջանում տուժածներ կան 15:35 Մեկ քաղաքացի վնասվածք է ստացել: Ոստիկանական պատնեշի հետևում քաղաքացիներ կան. ոստիկանները երկու կողմից ցուցարարներով են շրջափակված: 15:31 Նիկոլ Փաշինյանն այժմ է ձեռքերով է փորձում հեռացնելփշալարերը: Ոստիկանությունը գազ կիրառեց: 15:27 Նիկոլ Փաշինյանը փայտի կտորով փորձում է հեռացնել փշալարերը: 15:23 Ցուցարարները հաղթահարել են երկաթյա արգելապատնեշները, հասել փշալարերի մոտ: 15:20 Բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարների միջև: Փշալար է անցկացվել Բաղրամյան պողոտայի վրա: 15:17 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում է՝ պատգամավոր Փաշինյանին, Նազարյանին, Միրզոյանին ու Միքայելյանին կանցկացնի ներս, բայց բացել ոստիկանների կազմած բարիկադները չի կարող: Փաշինյանն ասում է՝ ինքն է ընտրելու, որտեղից անցնի ներս: 15:15 Նիկոլ Փաշինյանն այժմ բանակցում էՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ ԱԺ մուտք գործելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |