Հայաստանում անց է կացվում Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի շաբաթ21 ապրիլի 2008 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-27-ը Հայաստանում անց է կացվում Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի շաբաթ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, մեկ շաբաթվա ընթացքում թանգարան-ինստիտուտը կընդունի Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարներն ու վկայությունները: «Մեր պահպանությանն են հանձնում արխիվային փաստաթղթեր, որոնց հիման վրա կհրատարակվի «Հայկական ընտանիքն Օսմանյան կայսրությունում» ալբոմը: Հայաստանի կառավարությունը պետբյուջեից գումար է հատկացրել հուշահամալիրի զարգացման համար, որով նախատեսվում է տնկել 10 000 ծառ եւ թուփ, կնորացվի ջրամատակարարման համակարգը եւ կբարեկարգվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Մենք նաեւ մտադիր ենք հնագիտական պեղումներ սկսել համալիրի տարածքում»,-ասել է Հայկ Դեմոյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |