ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԿԱՏԱՐԻ ԷՄԻՐԸ

PanARMENIAN.Net - Կատարի պետության էմիր Շեյխ Համադ բին Խալիֆ Ալ Թանին կայցելի Հայաստան մոտ ապագայում: Այդ մասին նա տեղեկացրել է Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանին, որը համատեղության կարգով ներկայացնում է Հայաստանը Կատարում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի նախագահի Կատար այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման գործընթացը: Հայաստանի դեսպանը հանդիպել է նաեւ Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Ահմադ բին Ջասեմ Ալ Թանիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են Երեւան-Դոգա ուղիղ ավիաչվերթների իրականացմանը, Հայաստան-Կատար համատեղ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին, եւ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---