ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՆՈՐՄԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման համար շատ ժամանակ է անհրաժեշտ»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով` ԱՄՆ կառավարությունը ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը միջկառավարական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց որեւիցե նախապայմաններ առաջ քաշելու: Ինչպես նկատել է դեսպանը, Հայաստանի եւ Թուրքիայի գործարար-շրջանները, ինչպես նաեւ մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ արդեն սկսել են կապեր ստեղծել: «Իհարկե, երկու երկրներում էլ կան ուժեր, որոնք զգուշությամբ կամ կասկածանքով են մոտենում նման գործողություններին, սակայն մենք վստահ ենք, որ դա տնտեսապես արդյունավետ է երկու երկրների համար»,- ընդգծել է Օրդուեյը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---