Սանկտ-Պետերբուգում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը

PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուգում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը: Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը նշել են, որ հանդիպումը կառուցողական բնույթ է կրել, չնայած եւ ծանուցողական էր: Նրանց խոսքերով, միջնորդների մադրիդյան առաջարկությունները նախագահները չեն քննարկել: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ծանոթացել են Ղարաբաղի հակամարտության հարցով կողմերի դիրքորոշմանը: Նախագահները նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես հայտարարել է Էլմար Մամեդյարովը, Մինսկի խմբի համանախագահները կայցել են տարածաշրջան մոտ ժամանակներում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---