«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը 9 հունիսի 2008 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «2008 թ. Հայաստանի կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված հայկական բանակի մարտունակության բարձրացմանն ու երկրի անվտանգության հարցերին»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, ծրագրով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել բանակում, ընդունել «Պաշտպանության մասին» օրենքը, ներդնել մասնակի պայմանագրային համակարգ: «Մենք պատրաստվում ենք արդիականացնել ռազմական տեխնիկան, շեշտը դնելով զորամասերի միջեւ կապի բարելավմանը ռազմական դրության առաջացաման դեպքում: ՊՆ-ն պետք է հզորացնի մարտական հերթապահությունը սահմանում: Մենք ակտիվորեն համագործակցում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք վերանորոգում են Հայաստանի սահմանամերձ շրջանի ճանապարհները, որոնք ունեն կարեւոր ռազմական-ռազմավարական նշանակություն: Հայաստանում կան 26 բնակավայրեր, որոնք ունեն սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ, եւ այդ բնակավայրերին նախարարությունը առանձնակի ուշադրություն է դարձնում»,-ասել է Օհանյանը: ՊՆ ղեկավարն ասել է նաեւ, որ «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը: «Կառավարության կողմից քննարկվելու եւ նրա հավանությունը ստանալուց հետո, օրենքը կներկայացվի խորհրդարան: Ես կարծում եմ, որ դա շուտով կլինի»,-ընդգծել է նա` հավելելով, որ առանձնակի տեղ է զբաղեցնում կառավարության ծրագրում զոհված զինվորականների եւ զինված ուժերի ծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |