Հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է հայ գյուղացի

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին, ժամը 1540-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լեւոն Օնիկի Պետրոսյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող հենակետերից դիտավորյալ կրակ է բացվել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Լ.Պետրոսյանը ծանր վիրավորվել է եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին` մահացել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---