Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, նախարարը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները Մադրիդում 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ: Է.Նալբանդյանը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բարդացնում են բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ստեղծումը եւ բանակցությունների առաջընթացը:



Ինչպես հաղորդւոմ է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, համանախագահները նախարար Նալբանդյանին տեղեկացրեցին Բաքվում Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների արդյունքների մասին` նշելով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: Նրանք վստահեցրեցին, որ շարունակելու են ջանքերը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---