Հայաստանն Աֆղանստան կգործուղի ռազմական բժիշկների եւ սակրավորների

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է Աֆղանստան գործուղել ռազմական բժիշկների եւ սակրավորների փոքրաթիվ խմբեր, հաղորդել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը: «Հայաստանը մտադիր չէ Աֆղանստան խաղաղապահ զինվորական ստորաբաժանում գործուղել, իսկ ռազմական բժիշկների եւ սակրավորների ներկայությունը ռազմական գործողությունների գոտում անհրաժեշտ է»,-ասել է նա լրագրողներին: Ընդ որում Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը կապահովի իր ներկայությունը Աֆղանստանում մեկ այլ երկրի հետ համագործակցությամբ: «Այսօր բանակցություններ են ընթանում եւ դիտարկվում է այն երկրի ընտրության հնարավորությունը, որի հետ Հայաստանը կկարողանա լավագույնս համագործակցել»,-պարզաբանել է նա` հավելելով, որ հարցը կլուծվի մոտ ապագայում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Նախկինում Աֆղանստան բժիշկներ, սակրավորներ եւ թարգմանիչներ գործուղելու մտադրության մասին հայտարարել էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---