Շվեյցարիան կշարունակի աջակցել բարեփոխումների իրականացման գործընթացին Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին ընդունել է Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Քալմի-Ռեյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, ձեւավորված է բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ: Ստեղծված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ, ինչին մեծապես նպաստել են վերջին տարիներին տեղի ունեցած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Ըստ Սերժ Սարգսյանի, Շվեյցարիան ավանդաբար ակտիվ է եղել Հայաստանի զարգացման, բարեփոխումների խնդիրների համար տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրման հարցում:



Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, իր երկիրը մշտապես Հայաստանի կողքին է եւ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Նա երկու երկրների միջեւ ձեւավորված իրավապայմանագրային բազան համարել է լավ հիմք առկա ներուժն առավելագույնս օգտագործելու համար: Տիկին Միշլին Քալմի-Ռեյն ընդգծել է շվեյցարական կողմի ակտիվ մասնակցւթյունը Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագրին: Նշելով, որ Երեւանում գործում է Շվեյցարիայի Զարգացման գործակալության գրասենյակը, նա տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել նաեւ Հայաստան դիվանագիտական ներկայացուցիչ ուղարկելու մասին:



Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Շվեյցարիան լինելով փոքր երկրներ, պետք է շատ ավեի ինտենսիվ համագործակցեն: Շվեյցարիայի ԱԳ նախարարը հատկապես կարեւորել է փոխգործակցությունը Եվրախորհրդի շրջանակում:



Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տնտեսական համագործակցությանը: Նշվել է, որ առեւտրական կապերն արագորեն աճում են, սակայն բազային ցուցանիշները, քանի որ, շատ ցածր են եղել, այդ իսկ պատճառով դեռեւս բավարար մակարդակի չենք արձանագրել: Տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը դիտելով գերակայություններ, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս խնդիրների լուծման գործում ակնկալում է նաեւ բարեկամ եւ գործընկեր երկրների աջակցությունը:



Հանրապետության ղեկավարը խոսել է նաեւ երկրում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---