ԵԱՀԿ Մսնսկի խմբի համանախագահները մեկնել են Ստեփանակերտ

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ԵԱՀԿ Մսնսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) Երեւանից մեկնել են Ստեփանակերտ: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ մադրիդյան առաջարկները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:



Ստեփանակերտից համանախագահները կվերադառնան Երեւան: Հետագա խորհրդակցությունները տեղի կունենան Մոսկվայում եւ Վիեննայում, որտեղ միջնորդները ԵԱՀԿ-ին կներկայացնեն տարածաշրջան կատարած այցի արդյունքները: Այս այցը առաջինն է հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---