Հայաստանի ՊՆ-ն Բաքվում կայացած զինվորական շքերթը դիտարկում է լոկ որպես տոնական միջոցառում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվում կայանալիք զինվորական շքերթը դիտարկում է լոկ որպես տոնական միջոցառում` կազմակերպված տեղական բնակչության եւ հյուրերի համար: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցին է հայտարարել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, որը ԶԼՄ-ների խնդրանքով ներկայացրել է ՊՆ դիրքորոշումը հունիսի 26-ին Բաքվում կայացած զինվորական շքերթի վերաբերյալ: «Զինված ուժերի հագեցվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ տպավորություն ստանալու համար մեզ առավել հետաքրքիր է դիտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, ինչու ոչ, նաեւ Թուրքիայի եւ, ռազմական կարողությունների տեսանկյունից, այլ առաջատար երկրների շքերթները: Իսկ զինված ուժերի սպառազինության արդիականության վերաբերյալ պատկերացում կազմելու առումով առավել օգտակար է մասնակցությունը ռազմական տեխնիկայի բազմաթիվ ցուցահանդեսներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---