ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՇԵԼ ՄԻԱՅՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Նիկոլայ Գրիբկովը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշակի ժամկետը կարող են նշել միայն աստղագուշակները: «Դա նման է սուրճի մրուրով գուշակություններին», - Բաքվի «Էխո» թերթին է հայտարարել ռուս դիվանագետը: Նա հաղորդել է, որ համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել սեպտեմբերի երրորդ տասնօրյակում: Շատ հաճելի է, որ այցը կկայանա երկու կողմերի նախագահների վերջերս Սադարակում կայացած հանդիպումից հետո, որը պետությունների ղեկավարները օգտակար են համարել, նշել է միջնորդը: Խոսելով համանախագահների այցի ծրագրի մասին, Գրիբկովը նշել է, որ օրակարգը դեռեւս որոշված չէ, սակայն, ինչպես սովորաբար, նրանք հուսով են հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ: «Մեզ համար դա ամենակարեւորն է, քանի որ, ըստ մեզ, հակամարտության կարգավորման բանալին նրանց ձեռքում է», - ընդգծել է ռուս դիվանագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---