ԵՐԵՎԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի էլեկտրացանցերի նոր սեփականատերերը` բրիտանական Midland Resources ընկերության ներկայացուցիչները ժամանել են Երեւան: Բրիտանական ընկերությանը բաշխիչ ցանցերի փոխանցման գործընթացը կտեւի մինչեւ նոյեմբերի վերջ: Նշենք, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 80,1 տոկոսի համար բրիտանական ընկերությունը պատրաստ է վճարել 37 միլիոն դոլար: 12 միլիոն դոլարը Midland Resources-ը կփոխանցի պայմանագրի կնքումից հետո, իսկ մնացած 25 միլիոնը կուղղվի էլցանցերի պարտքերի` աշխատավարձի, բյուջե եւ սոցիալական ապահովագրման հիմնադրամ կատարելիք մուծումների գծով, ինչպես նաեւ վարկերի մարմանը: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Մնացական Մնացականյանի խոսքերով, ցանցերի սարքավորումների 60 տոկոսը նորացման կարիք ունի, իսկ էլեկտրափոխանցման գծերը գործնականում լիովին մաշված են: «Առանց լուրջ ներդրումների հնարավոր չի լինի վերականգնել էլեկտրացանցերը»,- ասել է տեխնիկական տնօրենը: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին բրիտանական Midland Resources Holding Ltd. առեւտրա-արդյունաբերական ընկերությունը ճանաչվել է Հայաստանի էլցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթող: Մրցույթի պայմանների համաձայն, Midland Resources-ը իրավունք չունի վաճառելու ցանցերի բաժնետոմսերի 67 տոկոսը առանց կառավարության եւ մրցութային հանձնաժողովի համաձայնության: «Արկա» գործակալությանը հայտնի տեղեկությունների համաձայն, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մնացած 19,9 տոկոսը կարող է ձեռք բերել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---