Հայ դիվերսանտների Ադրբեջան ներխուժելու փորձի մասին հաղորդագրությունը Բաքվի ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները «մի խումբ հայ դիվերսանտների Ադրբեջան ներխուժելու փորձի մասին» չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, նման հաղորդագրությունները Բաքվի հերթական քարոզչական քայլն են:



Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդել են, որ «հայ դիվերսանտները փորձել են հատել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն ադրբեջանցի զինվորականները կասեցրել են այդ փորձը: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ հայ դիվերսանտ: Սպանվածի դին ու զենքը մնացել են ադրբեջանական տարածքում»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---