Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների Քարտուղարների կոմիտեի նիստը 3 սեպտեմբերի 2008 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում անցկացված Հասարակական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Անվտանգության խորհուրդների Քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում ստորագրվել է 13 փաստաթուղթ: Այդ մասին Երեւանում անցկացվող ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, առավել կարեւոր էին 2008-2012թթ. ՀԱՊԿ շրջանակներում իրագործվող ծրագրերի ֆինանսավորման, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման մասին ստորագրված համաձայնագրերը: «Ներկա պայմաններում, հատկապես վրացա-օսական հակամարտության հետ կապված, մենք պետք է ուժեղացնենք ՀԱՊԿ-ի դերն ու նշանակությունը»,- նշել է Բաղդասարյանը:Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում հաջորդ 6 ամիսների համար կազմակերպության նախագահ կկարգվի Հայաստանը: Լիակազմ նիստի ժամանակ Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են Կազմակերպության պատասխանատվության տարածքում եւ կից տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության զարգացման միտումները եւ հասարակական անվտանգությանը նետվող մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացման միջոցառումները: Ընդունվեց համաձայնություն տեղեկատվական անվտանգության համակարգի ձեւավորման հարցում համատեղ գործողությունների մասին եւ ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական մարտավարության իրագործման ՀԱՊԿ անդամ-պետությունների Կոլեկտիվ գործողությունների պլանի նախագիծը: Ունկնդրեցին նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի տեղեկատվությունը վրացա-օսական հակամարտության գոտում տեղի ունեցած ողբերգության պատճառների եւ իրադրության զարգացման մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |