ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԵՂ ԻՆԵՐՑԻԱ, ՈՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ներկայումս գոյություն ունի միջազգային կառույցների բավականին ուժեղ իներցիա, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավաբանական ճանաչմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փորձագետ Վիկտոր Շեյնիսը: Նրա ասելով, ԼՂՀ միջազգային ճանաչմանը խոչընդոտող ուժերը բավականին հզոր են, - մոտ ժամանակներս հազիվ թե հաջողվի կոտրել դրանց դիմադրությունը: Սակայն գլխավորն այն է, գտնում է նա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրապես գոյություն ունի եւ տասնյակ հազարավոր մարդիկ պաշտպանված են, ապրում են արժանապատվորեն: «Այդ պատճառով ես չէի գերագնահատի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման նշանակությունը, քանի որ այն կապված է ոչ այնքան ղարաբաղյան կողմի կամ նրա բարեկամների այս կամ այն ջանքերի հետ, որքան` սահմանների անխախտելիության սկզբունքի - այլ գործոնների հետ, որոնք հաճախ դառնում են զուտ իրապաշտական», - նշել է ռուս քաղաքական գործիչը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---