ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «ԽԵՂԴՄԱՆԸ», ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի հայկական արտադրության «խեղդմանը»: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում արտադրությունը նոր է զարգացման ուղու վրա կանգնել, եւ սահմանի բացման դեպքում կվերանան նրա նույնիսկ փոքր նվաճումները: Քանի որ, գտնում է Սարգսյանը, տեղական արտադրությունը ի վիճակի չի մրցել թուրքական ավելի էժան արտադրանքի հետ: «Այդ հարցում մեծ դեր կարող է խաղալ մաքսային օրենսդրության կատարելագործումը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել բարենպաստ պայմաններ ինչպես արտահանողների, այնպես էլ տեղի արտադրողների համար»,- գտնում է ՀԴԿ առաջնորդը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---