Ռոբերտ Սիմոնս. Լավ նախադրյալներ կան Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հետագա զարգացման համար![]() 20 հոկտեմբերի 2008 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է:Ըստ Սերժ Սարգսյանի, Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը շարունակվելու է` Հայաստանն այն դիտում է մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մաս: Ռոբերտ Սիմոնսը նախագահ Սարգսյանին հաղորդել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆֆերի ողջույնները: Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընթացքը գնահատել է շատ բարեհաջող եւ նշել, որ լավ նախապայմաններ կան հարաբերությունների զարգացման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրների շուրջ: Հանրապետության նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է հայկական կողմի տեսակետը Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներին վերաբերյալ: Ռոբերտ Սիմոնսն ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում եւ պաշտպանում է Հայաստանի նախաձեռնությունն ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |