ՀՀ ԱԳՆ ղեկավարը գոհ է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակից20 հոկտեմբերի 2008 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակից եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից: Ռ.Սիմոնսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի առկա վիճակը եւ խնդրի հանգուցալուծման հնարավորությունները: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սիմոնսն անդրադարձան նաեւ տարածաշրջանային վերջին իրադարձություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |