ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ 6 օգոստոսի 2002 - 23:10 AMT PanARMENIAN.Net - Ենթադրաբար հոկտեմբերի առաջին տասնօրյակում Քիշնեւում ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա, Ռուսաստան եւ Տաջիկստան) ղեկավարները կանցկացնեն Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը: Հանդիպումը կընթանա Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում , որը կկայանա հոկտեմբերի 7-ին Մոլդովայի մայրաքաղաքում: Սպասվում է, որ մինչ այդ պետությունների ղեկավարների որոշմամբ ստեղծված հատուկ աշխատանքային խումբը կնախապատրաստի փաստաթղթերի նախագծեր, որոնք հետագայում կկանոնակարգեն Հավաքական անվտանգության պայմանագրի հիմքի վրա ստեղծվող ՀԱՊ կազմակերպության գործունեությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |