ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին, կկայանա օգոստոսի 14 հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւմտյան (նախիջեւանյան) հատվածում: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հեռախոսազրույցի ընթացքում: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է 2001 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---