ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Համաձայն այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջեւ ստորագրված համաձայնագրի, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կայցելեն Լեռնային Ղարաբաղի ազատազրկման վայրերը եւ կհանդիպեն այնտեղ պահվող բոլոր ազատազրկվածներին, անկախ նրանց դատապարտված լինելու կամ դեռ չլինելու փաստից: Համաձայնագրի դրույթները մասնավորապես նախատեսում են ԿԽՄԿ-ի պատվիրակների զրույցներ ազատազրկվածների հետ առանց վկաների եւ անհրաժեշտության դեպքում, կրկնակի այցելություններ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---