ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԱԳԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Եվրոպական Հանձնաժողովը դեմ է հանդես գալիս Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի արագացմանը: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, մինչ այդ հարցի շուրջ բանակցությունների սկսվելը, Եվրոպական Հանձնաժողովը Անկարայից պարզաբանումներ կպահանջի թուրքական խորհրդարանի կողմից ընդունված բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Ինչպես նկատել է Եվրամիության ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարի ներկայացուցիչ Գյունտեր Վերհոյգենը, «բարեփոխումների փաթեթը դրական գործոն է, որը մենք ողջունում ենք», սակայն Եվրամիության ղեկավարությունը մտադիր է «չափազանց մանրամասնորեն» ուսումնասիրել այդ օրինագիծը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---