ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 6 օգոստոսի 2002 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի հայ-ռուսական համատեղ զորավարժություններին, որոնք կկայանան օգոստոսի 9-ին Գյումրի քաղաքի մերձակա հրաձգարանում: Ինչպես հայտնի է, զորավարժություններին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի զորքերի բոլոր տեսակները, ինչպես նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական բանակի ռազմական ստորաբաժանումները: Տակտիկական զորավարժությունները կղեկավարի Հայաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ընդհանուր հրամանատարությունը կիրականացնի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Սպասվում է նաեւ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |