Հայաստանը երբեք հանդես չի եկել եւ չի գա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման օգտին11 նոյեմբերի 2008 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Ես բազմիցս ասել եմ եւ նորից կկրկնեմ, որ Հայաստանի պաշտոնյաները չեն արտահայտվել եւ երբեւէ չեն արտահայտվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին: Առավելեւս Հայաստանը չի հանդուրժի Հայոց ցեղասպանության ժխտողականության որեւէ դրսեւորում»,- հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման օգտին, բացարաձակապես չեն համապատասխանում իրականությանը:Նշենք, որ որոշ թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել, որի համաձայն Ստոկհոլմում ելույթ ունենալիս Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ, եւ ինքը գտնում է, որ շատ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձեւերը «չեն նպաստի Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության հաստատմանը»: Նախարարի խոսքերով, Հայաստանի ժողովուրդը վստահ է, որ Օսմանյան կայսրությունում իրագործվել է Հայոց ցեղասպանություն, բայց «ուշադրությունը կենտրոնացնելով այդ հարցի վրա` անհնար է կարգավորել լարված հարաբերությունները Թուրքիայի հետ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |