ԵՄ փորձագետ. Թուրքիան դեռ պատրաստ չէ մտնել Եվրամիություն22 նոյեմբերի 2008 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Եվրամիություն մտնելու համար Թուրքիան պետք է խթանի 2002թ. սկսված բարեփոխումների արագացմանը եւ ձախողումների պատճառով չարգելակի: Այդ մասին Երեւանում կայացած «Հայ-թուրքական երկխոսություն. ճեղքել արատավոր շրջանը» սեմինարի ժամանակ հայտնել է ԵՄ փորձագետ, Թուրքիայի` Եվրամիություն մտնելու հարցով աշխատավոր խմբի անդամ Ռիկարդո Սերրին: Նրա խոսքերով, 2005թ. հոկտեմբերին Թուրքիայում ավելացավ եվրոպական չափանիշներին համապասխանող օրենքների թիվը: «Այժմ մենք կարող ենք ասել, որ Թուրքիան իր պարտականությունները կատարում է բավարար չափով, բայց ոչ` բավականաչափ: Պետք է խոստովանել, որ ներկայիս Թուրքիան խիստ տարբերվում է 1990-ականների երկրի օրինակից: Բայց այդպես էլ չլուծված են մնում Կիպրոսի, Հայաստանի հետ սահմանի բացման հարցերը, նկատվում է բարեփոխումների ընթացքի դանդաղացում: Ներկայումս ԵՄ-ում նախագահող Ֆրանսիան կտրուկ դեմ է հանդես գալիս Թուրքիայի անդամությանը, եւ նախագահ Սարկոզիի այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ընդգծել է Սերրին` ավելացնելով, որ հայ-թուրքական երկխոսությունը կարող է օգնել Անկարային` հաղթահարելու որոշ դժվարությունները Եվրոպայի ճանապարհին:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |