ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երեւանում

PanARMENIAN.Net - 2008թ. դեկտեմբերի 9-10 Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստը (ՀԱՊԿ ԱԽՔՀ): Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀԱՊԿ մամլո ծառայությունում: «Հանդիպման օրակարգում Կազմակերպության հետագա զարգացման հարցերն են: Անվտանգության խորհուրդների քարտուղարներն, այդ թվում, կքննարկեն ահաբեկչության եւ էքստրեմիզմի դեմ պայքարի, օպերատիվ-պրոֆիլակտիկ «Կանալ» գործողությանը մշտական ազդեցության կարգավիճակ հատկացնելու շրջանակներում հակաթմրադեղային գործունեության ուժեղացման, ապօրինի գաղթի դեմ պայքարի, տեխնոգենային եւ բնական արտակարգ իրադրությունների հետեւանքների զգուշացման եւ լիկվիդացման հասարակական պոտենցիալի ձեւավորման համար համատեղ ջանքերի խնդիրները եւ ԱԽՔՀ պատասխանատվության ոլորտում գտնվող այլ հարցեր»,- հաղորդել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տոկտասըն Բուզուբաեւը:



ՀԱՊԿ ԱԽՔՀ նիստը կկայանա Հայաստանի Անվտանգության խորհրդի Քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---