ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՐԺՈՄԻ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության կապակցությամբ բողոքի ալիք է բարձրացել նաեւ Վրաստանի Բորժոմի շրջանում: Ինչպես հաղոդում է «Ա-ինֆո» գործակալությունը, բողոքի ակցիային հայ բնակչության հետ մեկտեղ մասնակցում են նաեւ վրացիները: Չնայած այն բանին, որ նախագծի իրականացնողները դրամական փոխհատուցում են խոստացել շինարարության հետեւանքով առաջանալիք հողային վնասների համար, շրջանի բնակչությունը մտահոգված է նավթամուղի նախագծի իրականցման էկոլոգիական հետեւանքներով: Բորժոմը համարվում է Վրաստանի լավագույն հանգստավայրերից մեկը եւ նրա բնակիչները դեմ են իրենց շրջանի «ավերմանը» հանուն «անհեռանկարային նավթամուղի»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---