ԲԱՔՈՒՆ ՎԵՐՍՏԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՀԵՌԱՑՆԵԼ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ31 հուլիսի 2002 - 23:21 AMT PanARMENIAN.Net - Եթե Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման խմբի հերթական զեկույցը Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ոչ օբյեկտիվ լինի, ապա պաշտոնական Բաքուն վերստին կբարձրացնի զեկուցող Անդրեաս Գրոսին Ադրբեջանում դիտարկման անցկացումից զերծ պահելու հարցը: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի տեղակալ Սամեդ Սեիդովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ, ադրբեջանական պատվիրակությունը պահանջել էր փոխարինել Գրոսին մեկ այլ պատգամավորով` մեղադրելով նրան փաստերի աղավաղման մեջ Եվրոպայի Խորհրդի առջեւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը նախապատրաստելիս: Պաշտոնական Բաքվի կարծիքով, Գրոսի դիրքորոշումը «աչքի է ընկնում միակողմանիությամբ եւ սուբյեկտիվիզմով»: Ի պատասխան ԵԽ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը նշել է, որ դիտարկման խմբի անդամներին նշանակելու կամ հեռացնելու իրավունքը պատկանում է բացառապես ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |