ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհստակեցվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտնել ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Նրա խոսքերով, ներկայումս համանախագահները քննարկում են այդ հարցը: Գրիբկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե հնարավոր է դրական արդյունքի հասնել մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի սկիզբը` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը լիովին կախված է պետությունների ղեկավարներից: Ռուսաստանցի համանախագահը նշել է, որ, իրոք եղել է մի շրջան, երբ նախագահներն, ինչպես երբեք, մոտ էին փոխզիջման, ինչին, Գրիբկովի խոսքերով, խանգարեցին ներքաղաքական գործոնները: Այդ առնչությամբ նա ընդգծել է երկու երկրների ընդդիմադիր ուժերի եւ քաղաքական վերնախավի, ինչպես նաեւ բոլոր նրանց հետ առավել ակտիվորեն աշխատելու անհրաժեշտությունը, ով կարող է այս կամ այն կերպ աջակցել երկու նախագահներին խնդրի երկուստեք ընդունելի լուծում գտնելու գործում: Անդրադառնալով հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը` Գրիբկովը հիշեցրել է Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է պաշտպանելու կարգավորման ցանկացած տարբերակ, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր: «Իսկ թե ինչպիսին այն կլինի` փուլային, փաթեթային, սեւ թե կանաչ, միեւնույն է: Այդ մասին թող պայմանավորվեն հակամարտության մեջ ներքաշված կողմերը»,- ավելացրել է ռուսաստանցի դիվանագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---