Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Ոչ մի փոփոխություն Մադրիդյան սկզբունքներում չի արվել15 դեկտեմբերի 2008 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարություն է ընդունվել, որտեղ ասվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու մասին: Նույնը ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ: Լուրերն այն մասին, թե Մադրիդյան սկզբունքներում ինչ-որ լրացումներ են արվել, չի համապատասխանում իրականությանը»,-այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ դը Բրիշամբոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված գործընթացում հակամարտության կողմերին բազմաթիվ տեխնիկական առաջարկներ են արվել, որոնք վերաբերում են Մադրիդյան սկզբունքների այս կամ այն կետին: «Սակայն բուն սկզբունքները ոչ մի փոփոխություն չեն կրել»,-նշել է Հայաստանի արտգործնախարարության ղեկավարն` ընդգծելով, որ այսօր բանակցություններն ընթանում են հենց այդ սկզբունքների հիման վրա: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները կարգավորման նոր փուլ անցնելու նպատակով տեխնիկական առաջարկներ են արել այն կետերի վերաբերյալ, որոնք ներառված են մադրիդյան սկզբունքների մեջ: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները կարգավորման նոր փուլ անցնելու նպատակով «որոշ փոփոխություններ են կատարվել Մադրիդյան սկզբունքներում»: Նրա խոսքերով, այդ փոփոխությունները պետք է քննարկել եւ վերլուծել, եւ «հետո, հավանաբար, հանդիպում կլինի ԱԳՆ ղեկավարների, կամ նախագահների մակարդակով»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |