ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը հանրապետությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը բավական հստակ քայլեր է ձեռնարկել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման համար: Այդ մասին այսօր Երեւանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Անկասկած, հավելել է նա, մեկ օրում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, սակայն Հայաստանը միջազգային կառույցների հետ միասին կարողացավ կարճ ժամանակում լուրջ աշխատանք տանել:



Ինչպես հաղորդեց ՀՀ ԱԳ նախարարը, Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը հանրապետությունում, քանի որ այդ բարեփոխումները, առաջին հերթին, անհրաժեշտ են հենց Հայաստանին: «Մենք կատարում ենք ԵԽԽՎ 1606 եւ 1620 բանաձեւերի հանձնարարականները, ելնելով ոչ թե ինչ-ինչ կառույցների պահանջներից: Այդ բարեփոխումների իրագործումը անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր երկրին եւ մենք կշարունակենք սկսած գործընթացը»,-ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---