Թուրք հասարակությունն իր կարծիքի արտահայտման հարցում ավելի ազատ է, քան քաղաքական գործիչները

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու թուրք մտավորականության հանրագիրը ցույց է տալիս, որ թուրք քաղաքացիական հասարակության մեջ ազատության եւ արտահայտման աստիճանը մի փոքր ավելի շատ է, քան քաղաքական գործիչները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանում Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ներողության մասին նամակը ցույց է տալիս, որ թուրք հասարակությունը պաշտոնական քաղաքականությունից առաջ է ընթանում: Մի քանի տարի առաջ նման հայտարարությունները անմտություն կլինեին, բայց այժմ Թուրքիայում ներքին գործընթացներ են տեղի ունենում, որոնք եւ պայմանավորել են այդ հանրագրի հայտնվելը»,- ընդգծել է Իսկանդարյանը:



Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու հանրագիրը դեկտեմբերի 15-ին տեղակայվել է Ինտերնետում եւ դրա տակ իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան հինգ հազար հոգի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---