ՀՀ նախագահ. Ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի շահերից

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին եւ Ջոն Պրեսկոտին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի իրականացմանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ Հայաստան այցելության համար եւ ընդգծել, որ ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից` բարձր գնահատելով Եվրոպայի Խորհրդի դերն այս ուղղությամբ: Հանրապետության նախագահը վերահաստատել է հայաստանյան իշխանությունների վճռականությունը բանաձեւերի դրույթների իրականացման հարցում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---