Գեղամ Ղարիբջանյանն ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, Գ.Ղարիբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
 Ուշագրավ
---