ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը միանգամայն իրատեսական է21 հունվարի 2009 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Միանգամայն հավանական է, որ մոտ ամիսներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, 106-րդ բանաձեւի նմանությամբ, կրկին ներառվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում եւ այս անգամ հազիվ թե ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը խանգարի դրան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելուց հետո Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամայն իրական է»,-ասել է հայ թրքագետը: Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը նշել է, որ ԱՄՆ 44-րդ նախագահը ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ավանդական ուղերձում չի օգտագործի «ցեղասպանություն» տերմինը: Ելնելով Կովկասում ԱՄՆ-ի շահերից, ինչպես նաեւ ամերիկա-թուրքական հարաբերություններից` Օբաման ձեռնպահ կմնա Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածը հենց ցեղասպանություն որակելուց»,-նշել է պրոֆեսորը: Իր նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս է հայտարարել, որ անհրաժեշտ է 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչել: Նա խոստացավ, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Ցեղասպանությունը: Բացի այդ, Օբաման հայտարարել է, որ նպաստելու է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, որոնք ըստ նրա «կծառայեն Հայաստանի ու ԱՄՆ-ի ընդհանուր անվտանգությանն ու կամրապնդեն ժողովրդավարությունը ՀՀ-ում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |