ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՂԻ Է ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում հղի է ողբերգական հետեւանքներով ոչ միայն հակամարտության մասնակիցների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: «ANS» հեռուստաընկերությանը այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով, հակամարտող կողմերը դեռեւս հեռու են փոխզիջման ձեռքբերումից, սակայն միեւնույն ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարել են ուղղակի երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին: «Մենք դա դրական ենք գնահատում եւ ցանկանում ենք հաշտության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,-նշել է Պերինան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---