ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ՆՎԻՐՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԿԿԱՅԱՆԱ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կկայանա մոտ ժամանակներս: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Նրա խոսքերով, նման մակարդակի հանդիպումները չափազանց օգտակար են հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Երկու նախագահներն էլ իմաստուն մարդիկ են եւ մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, բացի այդ նրանք հետեւողականորեն պաշտպանում են իրենց պետությունների շահերը, նշել է ռուսաստանցի դիվանագետը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների այցին հակամարտության տարածաշրջան, ապա նա ձեռնպահ է մնացել որեւէ ժամկետներ նշելուց: «Անհրաժեշտ է, որ այդ ժամկետները հարմար լինեն բոլոր կողմերին»,- նշել է Գրիբկովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---