ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերությանը հանձնելու շուրջ պայմանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, կառավարումը կհանձնվի 5 տարի ժամկետով: Նախարարը հիշեցրել է, որ «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգերը» մարել է ՀԱԷԿ-ի 40 մլն դոլարի պարտքը վառելիք առաքողներին: Այդ գումարից 25 միլիոնը Հայաստանը փոխհատուցել է` ռուսական ընկերությանը որպես սեփականություն հանձնելով Սեւան-Հրազդանի ՀԷԿ-ի կասկադի գույքային համալիռը, իսկ պարտքի մյուս մասը 2 տարվա ընթացքում կմարվի էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված միջոցներով, ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---