ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է ամրապնդել «պատմականորեն ձեւավորված դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ընդունելով Կրեմլում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի հավատարմագրերը: Ըստ Պուտինի, խոսքը գնում է քաղաքական երկխոսության զարգացման, երկկողմ տնտեսական կապերի, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում, եւ այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցներում համագործակցության ամրապնդման մասին: Ռուսաստանի նախագահը ուշադրություն է դարձրել տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների դրական զարգացմանը: Նրա խոսքերով, «լավ բազա է ստեղծվում հեռանկարում տնտեսական շփումների ընդլայնման համար»: «Ռուսաստանում համոզված են, որ նման մոտեցումը լիովին համապատասխանում է մեր երկրների եւ ժողովուրդների շահերին եւ իսկապես կնպաստի Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---