ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Բավական չէ միայն վավերացնել Եվրախորհրդի կոնվենցիաները, հարկավոր է նաեւ կատարել ԵԽ-ի կողմից առաջադրվող պահանջները: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման խմբի զեկուցող Անդրեաս Գրոսը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Անդրեաս Գրոսը հաղորդել է, որ Ադրբեջան կատարած այցից ստացել է ինչպես դրական, այնպես էլ բացասական տպավորություններ, նշելով, որ այցի ընթացքում ուսումնասիրության հիմնական առարկա է եղել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք հանրաքվեն, որով փոփոխություններ կմտցվեն երկրի Սահմանադրության մեջ: Ընդ որում, նա անհամաձայնություն է հայտնել հանրաքվեի անցկացման որոշ ասպեկտների վերաբերյալ: Փորձագետի կարծիքով, քվեարկության դրվող կետերը պետք է առավել լայնորեն քննարկվեն հասարակայնության շրջանում, իսկ սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները կատարվեն փուլ առ փուլ: Հակառակ դեպքում` հանրաքվեն չի համապատասխանի Եվրախորհրդի պահանջներին: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի զեկույցը կլսվի վեհաժողովի առաջիկա աշնանային նստաշրջանում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---