ՎԵՐՋԻՆ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՎԻԶԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ 65 ՓՈՐՁ

PanARMENIAN.Net - Վերջին կես տարվա ընթացքում կասեցվել է կեղծ վիզաներով Հայաստան մուտք գործելու 65 փորձ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ հյուպատոսության վարչության պետ Արմեն Եգանյանը: Նրա խոսքերով, հիմնականում Չինաստանից, Հնդկաստանից եւ Պակիստանից ապօրինի միգրանտների կողմից Հայաստանը օգտագործվում է որպես տարանցիկ միջանցք Եվրոպա կամ ԱՄՆ ուղեվորվելու համար: «Հայաստանը մտադիր է զարգացնել տուրիզմը եւ հաստատել է բավականին ազատ վիզային ռեժիմ, ինչից եւ օգտվում են ապօրինի միգրանտները»,- ասել է Ա. Եգանյանը: Ընդ որում, նա նշել է, որ վերջին ժամանակներս նկատելի է Հայաստանի սահմանի ապօրինի հատման դեպքերի աճի միտում: «Դա վկայում է վերահսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին, սակայն պետք է գտնել այնպիսի ուղիներ, որոնք չեն խոչընդոտի զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Ա. Եգանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---