ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի անլուծելիությունը կայանում է նրանում, որ հակամարտող կողմերը բավարար կամք չունեն փոխզիջման գնալու համար: Այդ մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով, 2001 թվականին Քի-Ուեսթի բանակցությունների ժամանակ կողմերը թեեւ մոտ էին համաձայնության, սակայն «չգնացին մինչեւ վերջ, մինչդեռ հիմնախնդրի վերջնական լուծման համար երկու կողմերից պահանջվում է առավել ճկնություն»: Դիվանագետը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող ստիպել կողմերին հասնել խաղաղության, որի հետ նրանք համաձայն չեն: «Դրա համար երկու երկրների նախագահներին անհրաժեշտ է հասնել այնպիսի խաղաղության, որը երկու կողմերն էլ կընդունեն որպես վերջնական»,- ընդգծել է Ռ. Պերինան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---