Հայաստանի սփյուռքի նախարարը պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով20 փետրվարի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգեւատրվել է Ֆրանսիայի ազգային Պատվո շքանշանով, որը Ֆրանսիայի բարձրագույն պարգեւներից մեկն է: Հրանուշ Հակոբյանը պարգեւատրվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության ամրապնդման համար: «Մեզ համար չափազանց հաճելի է Պատվո շքանշանը հանձնել սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանը մեծ ավանդ ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման մեջ: Երկար տարիներ նա եղել է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական խմբի անդամ, ինչպես նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի տարվա անցկացման մեջ»,-հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը շքանշանի հանձնման արարողության ժամանակ: Իր հերթին Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ընդունում է այս պարգեւն այն 1000 երեխաների անունից, որոնք Հայաստանում Ֆրանսիայի տարվա շրջանակներում այցելեցին Փարիզ եւ դարձան «Հայաստանի փոքր դեսպանները»: «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանալ այս շքանշանը»,-ասել է Հ.Հակոբյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |