Այսօրվա բանակցությունները պարզապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իմիտացիան են24 փետրվարի 2009 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ինչպես եւ նախկինում, Հայաստանն ու Ադրբեջանը շատ հեռու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Կողմերի դիրքերը բախվում են հիմնական հարցերի շուրջ, եւ նման իրադրության մեջ անիրական է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների Կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել բանակցությունների ճանապարհով: Ընթացող բանակցային գործընթացը պարզապես իմիտացիա է: Բանակցությունները դեռեւս ժամանակավորապես նվազեցնում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսվելու հնարավորությունը»,- նշել է հայ փորձագետը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ճանաչեն, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն կայացած պետություններ են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |